Product Selector
Search Products

Cyromazine 30% + Abamectin 3% WP Model : QVANT

  • Description
ՔՎԱՆՏ 330 ԹՓ (QVANT 330 WP)
Աբամեկտին 3 % + ցիրոմազին 30 %
Թրջվող փոշի
Աբամեկտինը՝ կոնտակտ – աղիքային և մասամբ համակրգային ազդեցության միջատասպան է, իսկ ցիրոմազինը՝ համակարգային (սիստեմսյին) տրանսլոմինար ակտիվությամբ օժտված աղիքային ազդեցության միջատասպան է: Խաթարում է խիտինի սինթեզի գործընթացը, արդյունքում դադարում է թրթուրների և նիմֆերի աճն ու զարգացումը, որի արդյունքում էլ սատկում են։ Ինչպես նաև ճնշում են հասունների ձվադրումը, մշակված միջատների դրած ձվերը լինում են ստերիլ:  Պատրաստուկն ազդում է արագ և ունի երկարատև  ազդեցություն:
ՄշակաբույսՎնասակար օրգանիզմըԾախսի
նորման
կգ/հա
Կիրառման եղանակը,
ժամկետը
Սպասման ժամկետը(օր), (մշակում-ների
քանակը)
Կաղամբ
 
Կաղամբի ցեց0.7Ցողում, վեգետացիայի ընթացքում7(1)
 
ԿարտոֆիլԿոլորադյան բզեզ0.514(2)
 
Վարունգ` ծածկած գրունտումՈստայնատիզ, թրիպսներ0,5-0,753(1)
 
Լոլիկ, սմբուկ, պղպեղ՝ ծածկած գրունտումՏզեր, լոլիկի ականող ցեց0,6-0.8
3(1)
 
Վարդենի` ծածկած գրունտումՈստայնատիզ0,6-0,8

Մշակված տարածքներում մեքենայացված աշխատանքների համար դաշտ դուրս գալ մշակումից 1 և ձեռքի աշխատանքների համար՝ 3  օր հետո։
ՀԱՄԱՏԵՂԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ:  Համատեղելի չէ հիմնային ռեակցիա ունեցող պեստիցիդների հետ։ Այլ պեստիցիդների հետ համատեղելու դեպքում նախօրոք ստուգել դրանց քիմիական համատեղելիությունը։
ԲՈՒՍԱԹՈՒՆՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ : Հանձնարարվող չափաքանակներով և ժամկետներում օգտագոր­ծելիս բուսաթունունակ չէ։
 ԲԱՆՎՈՐԱԿԱՆ ՀԵՂՈՒԿԻ ՊԱ ՏՐԱՍՏՈՒՄԸ: Խորհուրդ է տրվում բանվորական հեղուկը պատրաստել օգտագործումից անմիջապես առաջ: Սրսկիչի  տարողության  մեջ լցնել ան­հրաժեշտ ջրի քանակության կեսը, այնուհետև՝ պահանջվող քանակության պատրաստուկը, լավ լուծել, տարան ջրով ողողել երեք անգամ՝ լցնել սրսկիչի տարողության մեջ և ավելացնել մնացած ջրի քանակությունը։ Լուծույթը պատրաստելիս անհրաժեշտ է անընդհատ խառնել:ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Կիրառման ժամանակ  խստորեն պահպանել  սահմանված անվտանգության կանոնները:
Պատրաստուկի հետ աշխատանքները անհրաժեշտ է իրականացնել անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործմամբ (ակնոց,  շնչադիմակ, ռետինե ձեռնոց և ռետինե  երկարաճիթ կոշիկներ): Աշխատանքից հետո մաքրել պաշտպանիչ միջոցները:
Խիստ արգելվում է.
- պատրաստուկի հետ սննդամթերքի և անասնակերի տեղափոխումն ու պահպանումը.
-  ուտել, խմել և ծխել աշխատելու ընթացքում.
   - մշակվող տարածք կողմնակի անձանց մուտքը, հատկապես երեխաների և հղիների։ Աշխատանքի ավարտից հետո անպայման ջրով ու օճառով լվանալ դեմքը և ձեռքերը, ողողել բերանը։

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ ԳՐԳՌՈՒՄ Է ԱՉՔԵՐԸ և ՇՆՉՈՒՂԻՆԵՐԸ։
 ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ԿՈՒԼ ՏԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ։
ԹԱՓՎԱԾ ՊԵՍՏԻՑԻԴԻ ԵՎ ԴԱՏԱՐԿ ՏԱՐԱՆԵՐԻ ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ
Թափված թունաքիմիկատի վրա լցնել ավազ, հող կամ այլ ադսորբենտ, այնուհետև այն  խնամքով հավաքել պոլիէթիլենային պարկում և դատարկ տարաների հետ տեղափոխել հատուկ վնասազերծման համար նախատեսված տարածք:
Դատարկ տարաները վնասազերծել ըստ սահմանված հատուկ ընթացակարգերի: Տարաները/տոպրակներն անվտանգ եղանակով ոչնչացումից առաջ պետք է լինեն ամբողջությամբ մաքրված (օր.՝ երեք անգամ ջրով ողողման մեթոդով)։
Արգելվում է պատրաստուկից ազատված տարան օգտագործել այլ նպատակով:
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄՇնչելու դեպքում տուժողին տեղափոխել զով տարածը, ապահովել մաքուր օդի մուտքը,  հանել աղտոտված արտահագուստը և դիմել բժշկի: Աչքի մեջ ընկելու դեպքում առատորեն լվանալ մաքուր  ջրով՝ առնվազն 10-15  րոպե: Մաշկի վրա թափվելու դեպքում՝ պատրաստուկը զգուշորեն մաքրել բամբակով կամ լաթի կտորով, առանց շփելու, այնուհետև լվանալ առատ ջրով և  օճառով: Կուլ տալու դեպքում՝ անմիջապես լվանալ ստամոքսը, ընդունել մի քանի հաբ (1գ սորբենտ մարդու կշռի յուրաքանչյուր կիլոգրամի հաշվով) ակտիվացված ածուխ և անհապաղ դիմել բժշկին։ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԲԺՇԿԻՆՀատուկ անտիդոտ գոյություն չունի։ Բուժումը՝ սիմպտոմատիկ: Անհրաժեշտության դեպքում խորհրդակցել թունաբանի հետ, կամ զանգահարել թունաբանական (տոքսիկոլոգիական) տեղեկատվական-խորհրդատվական կենտրոն։ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ: Պահել  չոր, սառը, լավ օդափոխվող տարածքում: Խուսափեք ավելորդ ջերմությունից: տակդիրների կամ դարակաշարերի վրա, ամուր փակված տարաներում նախնական փաթեթավորումով, սննդամթերքից և ջրի մատակարարման աղբյուրից հեռու, երեխաների, անտեղյակ անձանց և կենդանիների համար անհասանելի տեղերում:
Պատրաստուկի թունունակությունը՝III (թույլ թունունակ)։Հայաստանի Հանրապետությունում գրանցման N-  1.367
Արտադրված է Հայաստանի Հանրապետությունում պաշտոնականներկայացուցիչ «ԱՐՏԱԳՐՈ»ՍՊԸ-ի պատվերով .
Պահպանման ժամկետը՝ 3տարի:
Զտաքաշը՝ 250գ:
Արտադրող՝
NANJING ESSENCE FINE-CHEMICAL CO., LTD
4th Floor, Building 5, No. 150 Pubin Road, Nanjing 211800, China
Inquiry Top

Contact Us